Ծառայություններ


      «Սյուռվեկս Կոնսալտինգ» ՍՊԸ-ն առաջարկում է իր ծառայությունները ապահովագրական ընկերություններին`
  • ապահովագրելու որոշում ընդունելիս ռիսկերի գնահատում (սյուրվեյ)
  • ապահովագրական դեպք առաջանալիս
  • իր մասնակցությունը հակառակ կողմի ներկայացուցչի հետ կորուստների կարգավորման հարցում (ադջաստերի ծառայություն)
  • անկախ հաշվետվություն
      «Սյուռվեկս Կոնսալտինգ» ՍՊԸ-ն առաջարկում է իր ծառայությունները կազմակերպություններին և ֆիզիկական անձանց`
  • որոնք ապահովագրել են իրենց սեփականությունը, բայց պահանջներ ունեն ապահովագրական ընկերության հանդեպ` կորուստների փոխհատուցման վերաբերյալ ապահովագրական պատահարի դեպքում
  • որոնք պահանջներ են ներկայացրել ուրիշ կազմակերպություններին` կորուստների փոխհատուցման վերաբերյալ
  • իր մասնակցությունը հակառակ կողմի ներկայացուցչի հետ` կորուստների կարգավորման հարցում (ադջաստերի ծառայություն)
  • անկախ հաշվետվություն
Ապահովագրական դեպք առաջանալիս մենք պատրաստ ենք իրականացնել ապահովագրական դեպքի լիարժեք տեխնիկական անկախ զննում` տալով պատճառաբանված և հիմնավորված հաշվետվություն, որը կներառի ապահովագրական դեպքի պատճառների, պայմանների և գործողությունների (անգործությունների) միջև պատճառահետևանքային կապը և վերականգնողական կամ այլ արժեքներ։

Հաշվետությունը կազմելու համար օգտագործվում են նորմատիվային և իրավական ակտեր (միջազգային կոնվենցիաներ, ГОСТ-եր, СНиП, РД, արձանագրություններ և այլն), ինչպես նաև մեթոդային և մասնագիտացված գրականություն:

Մասնագետի օպերատիվ գործուղում (մեկնում) Հայաստանի շրջաններ և հանրապետության սահմաններից դուրս: Ներկայացնում ենք պատվիրատուին հայտարարված իրադարձության բոլոր հանգամանքների լուսանկարները և տեսանյութերը: Հաշվետվության ծավալը կախված է պատվիրատուի պահանջներից և պարզաբանման համար առաջադրված հարցերից: