Շինություններ


Իրավաբանական կամ ֆիզիկական անձի վարկավորման ժամանակ անշարժ գույքը հաճախ հանդիսանում է որպես գրավ: Այս կապակցությամբ կարիք է առաջանում ապահովագրել անշարժ գույքը: Ապահովագրական պատահարի դեպքում միշտ կարևոր է անշարժ գույքի վնասի գնահատումը, քանի որ ապահովագրական գումարի վճարումը որոշվում է հաշվետվության հիման վրա:
Ապահովագրական ընկերության կամ ապահովադիրի` անշարժ գույքի սեփականատիրոջ պատվերով մենք կատարում ենք վնասի գնահատումը, ընդ որում հաշվետվության մեջ ներառվում է վնասի փաստը, բնույթը, չափը, հանգամանքների վերլուծությունը, վնասի պատճառները, նաև կողմերի պատասխանատվությունը: Արդյունքների հիման վրա տրվում է համապատասխան հաշվետվություն:
Մեր ընկերության մասնագետները գնահատում են տարբեր տեսակի անշարժ գույք՝
  • շենքեր և կառույցներ
  • գրասենյակային տարածքներ
  • բնակարաններ, տներ, առանձնատներ
  • անավարտ շինարարական օբյեկտներ