Ապրանքի սեփականատիրոջ կամ արտադրողի համար մեր ընկերության մասնագետները կարող են կատարել`
- ապրանքի նախնական ստուգում (հաշվառում)
- ակնադիտական զննում
- անհրաժեշտ փաստաթղթերի ստուգում
- ապրանքի փաթեթավորման վիճակի, պիտակավորման և ապրանքի որակի ստուգում
- ապրանքի ստուգում պահեստավորման պահին
- պահեստային գործողությունների ժամանակ պահեստավորված ապրանքի զննում
Ապահովագրական դեպք առաջանալիս`
- հաստատել որակի վատթարացման կամ վնասի առաջացման փաստը
- որոշել պատճառները, որոնք բերում են ապրանքի որակի վատթարացման և վնասի
- որոշել գործողության (անգործության) պատասխանատվությունը և հետևանքները
- կատարել վնասի գնահատում
Ապահովագրական դեպքի հետաքննությունը հնարավոր է կատարել շահագրգիռ կողմերի ուսումնասիրության յուրաքանչյուր փուլի ընթացքում:
Ուսումնասիրության արդյունքների հիման վրա տրվում է համապատասխան հաշվետվություն, որը կարող է պատվիրել ինչպես ապահովագրողը` ապահովագրական ընկերությունը, այնպես էլ ապահովադիրը` ապրանքի սեփականատերը կամ արտադրողը: