Ապրանքային պաշարներ և գույք


Ապրանքի սեփականատիրոջ կամ արտադրողի համար մեր ընկերության մասնագետները կարող են կատարել`
  • ապրանքի նախնական ստուգում (հաշվառում)
  • ակնադիտական զննում
  • անհրաժեշտ փաստաթղթերի ստուգում
  • ապրանքի փաթեթավորման վիճակի, պիտակավորման և ապրանքի որակի ստուգում
  • ապրանքի ստուգում պահեստավորման պահին
  • պահեստային գործողությունների ժամանակ պահեստավորված ապրանքի զննում
Ապահովագրական դեպք առաջանալիս`
  • հաստատել որակի վատթարացման կամ վնասի առաջացման փաստը
  • որոշել պատճառները, որոնք բերում են ապրանքի որակի վատթարացման և վնասի
  • որոշել գործողության (անգործության) պատասխանատվությունը և հետևանքները
  • կատարել վնասի գնահատում
Ապահովագրական դեպքի հետաքննությունը հնարավոր է կատարել շահագրգիռ կողմերի ուսումնասիրության յուրաքանչյուր փուլի ընթացքում:
Ուսումնասիրության արդյունքների հիման վրա տրվում է համապատասխան հաշվետվություն, որը կարող է պատվիրել ինչպես ապահովագրողը` ապահովագրական ընկերությունը, այնպես էլ ապահովադիրը` ապրանքի սեփականատերը կամ արտադրողը: