Բջջային կապի օբյեկտներ


Մեր ընկերությունը բջջային կապի օպերատորների համար կարող է կատարել կապի կայանի և նրա էներգամատակարարման համակարգի հետազոտություն և մշակել համալիր միջոցառումներ տեխնիկական կառույցների և էներգետիկական սարքավորումների հուսալիության բարձրացման, ինչպես նաև պատահարները կանխելու նպատակով (նախաապահովագրական սյուռվեյ):
Պատահած վթարի դեպքում մեր ընկերության մասնագետները կարող են՝
  • հաստատել վնասի փաստը և բնույթը
  • կատարել վնասի գնահատումը
  • իրականացնել հանգամանքների վերլուծություն
  • որոշել վթարի պատճառները
  • որոշել գործողության (անգործության) պատասխանատվությունը և հետևանքները
Արդյունքների հիման վրա տրվում է համապատասխան հաշվետվություն, որը ներառում է տեղի ունեցած դեպքի (պատահարի) բոլոր բաղադրիչները:
Հաշվետվությունը կարող է պատվիրել ինչպես ապահովագրվողը` բջջային կապի օպերատորը, այնպես էլ ապահովադիրը` ապահովագրական ընկերությունը։