Էներգետիկական ձեռնարկություններ


Մեր ընկերության մասնագետները կարող են՝
  • ուսումնասիրել էներգաձեռնարկությունը` բազմաբնույթ (կոմպլեքս) միջոցառումներ մշակելու, պատահարները կանխելու և էներգետիկական սարքավորումների ու կառույցների հուսալիությունը բարձրացնելու նպատակով (նախաապահովագրական սյուռվեյ)
  • վթարի (պատահարի) դեպքում գնահատել վնասը և հաշվարկել կորցրած շահույթի չափը
  • իրականացնել հանգամանքների վերլուծություն
  • որոշել վթարի (պատահարի) պատճառները
Ապահովագրվողը (էներգաձեռնարկության սեփականատեր) երբեմն կարող է գերագնահատել վնասի ծավալը տեղի ունեցած վթարի դեպքում, մյուս կողմից` ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրողը կարող է նվազեցնել փոխհատուցման գումարը (այն հատուցվում է ապահովագրական պայմանագրով ապահովագրվողին) կամ անգամ մերժել վճարումը: Այսպիսի խեղաթյուրումը կանխելու համար մեր ընկերության փորձագետները կհաստատեն վնասի փաստը կամ բացակայությունը, կորոշեն բնույթը, չափը, վնասի պատճառը և գործողությունների (անգործության) պատասխանատվությունը և հետևանքները:
Կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա տրվում է համապատասխան փորձագիտական եզրակացություն: Փորձագիտական եզրակացությունը կարող է պատվիրել ինչպես ապահովագրողը` ապահովագրական ընկերությունը, այնպես էլ ապահովադիրը` էներգաձեռնարկության սեփականատերը։