Բեռներ և բեռնափոխադրումներ


Բեռնափոխադրման գործընթացի ժամանակ կարող են առաջանալ խնդիրներ` բեռի վնասվածք, պակասորդ, հափշտակություն և այլն:
Սյուրվեյերը անկախ զննող է, որին ներգրավում են խնդիրներ առաջանալու դեպքում, իսկ վնասված բեռի զննումը (սյուրվեյ) բեռի և փոխադրման պայմանների փորձաքննություն է: Սյուրվեյերական սպասարկումը ներառում է հետևյալ ծառայությունները`
  • բեռի զննում բեռնման/բեռնաթափման յուրաքանչյուր փուլում, ապրանքի որակի, քանակի, փաթեթավորման վիճակի, փոխադրման պայմանների հսկողություն և այլն
  • բեռի քանակի գնահատում և բեռի տեղաբաշխման հսկողություն փոխադրամիջոցի վրա (տեղադրում, ամրացում, անվտանգություն)
  • տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի գնահատում` բեռի անվտանգ բեռնման/բեռնաթափման և տեղափոխման համար
Սյուրվեյերական հաշվետվությունը հաստատում է վնասի փաստը, բնույթը, չափերը, պատճառը և կողմերի պատասխանատվությունը: Սյուրվեյերական հաշվետվությունը կարող է պատվիրել ինչպես ապահովագրողը` ապահովագրական ընկերությունը, այնպես էլ ապահովագրվողը` բեռի սեփականատերը, ինչպես նաև բեռնափոխադրողը: Բեռնափոխադրման գործընթացին մասնակցող կողմերի մոտ կարող է ցանկություն առաջանալ գերագնահատել վնասի ծավալը: Մյուս կողմից, ապահովագրական դեպք առաջանալիս ապահովագրողը կարող է նվազեցնել ապահովագրվողին վճարվող վնասի փոխհատուցման գումարը կամ անգամ մերժել վճարումը: Ի տարբերություն ապահովագրողի և ապահովադրի` անկախ սյուրվեյերը չունի նյութական շահագրգռվածություն զննման արդյունքի մեջ, և այդ պատճառով նրա հաշվետվությունը ցույց է տալիս օբյեկտիվ պատկերը։